поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ուսանողի պրակտիկան համարվում է մասնագիտական կրթության կարևոր բաղկացուցիչ մաս, որը հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծել ուսանողի տեսական գիտելիքների և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև:

ՎՊՀ-ի ուսումնամեթոդական վարչության պրակտիկայի բաժինը զբաղվում է ուսումնական, արտադրական, գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման հարցերով և այդ ոլորտում համակարգում է  համալսարանի ղեկավարության, ուսումնամեթոդական վարչության, դեկանատների, ամբիոնների աշխատանքները:

Պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է <<Ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կանոնակարգի>>-ի համաձայն: Պրակտիկայի բաժնի գործառույթներն իրականացնում են բաժնի ղեկավարը և մասնագետները:

Պրակտիկայի բաժնի աշխատակիցները ուսումնասիրում են հաջորդ ուսումնական տարում ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների տեսակները, հաշվառում դրանց ընդգրկվելիք ուսանողների քանակը: Ապա իրականացվում է պրակտիկային անհրաժեշտ տեսակի և քանակի օրագրերի, այլ հաշվետու փաստաթղթերի հաշվառումը, դրանց փոփոխությունները, տպագրությունը և համապատասխան դեկանատներին օրագրերի բաշխումը: Նոր մասնագիտությունների գծով հաշվետու փաստաթղտերի ստեղծումն ընթանում է ամբիոնների համապատասխան մասնագետների հետ համագործակցելու ճանապարհով:

Պրակտիկայի բաժինն ուսումնասիրում է ամբիոնների կողմից առաջարկված հաստատությունների համապատասխանությունը տվյալ պրակտիկայի ծրագրով նախատեսված աշխատանքների կատարմանը և ՎՊՀ-ի ռեկտորի անունից պայմանագրեր է կնքում դրանց հետ: Ուսումնասիում է ամբիոնների առաջարկած  դպրոցներում դասարանների թիվը, պարապվելիք դասաժամերի քանակը, աշխատանքի պայմանները և դրա հիման վրա իրականացնում ուսանողների նախնական բաշխումը: Կազմում է պրակտիկայի անցկացման ժամանակացույցը, ներկայացնում հաստատման և դրա հիման վրա կազմակերպում այն: Իրականացնում է ուսանողների և պրակտիկայի ղեկավարների մեթոդական խորհրդատվություն, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկացում:

Պրակտիկայի իրականացման  ընթացքում դեկանատների, պրակտիկայի ղեկավարների հետ միասին վերահսկում է ուսանողների հաճախումը, ծրագրված աշխատանքների կատարման որակը, կատարում է դասալսումներ, հաշվետու փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խորհրդատվություն:

Պրակտիկայի ավարտից հետո մասնակցում է դեկանատների կողմից կազմակերպվող պրակտիկայի պաշտպանությանը, ստեղծում է պրակտիկայի անցկացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետու փաստաթղթեր, իրականացնում է ավարտված պրակտիկաների արդյունքների վերլուծություն, որն էլ հաշվի է առնում հետագա փուլերը կազմակերպելիս: 

Պրակտիկայի բաժնի ղեկավար`          Լուսինե Աբովյան

Back to top