поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ուսումնամեթոդական վարչությունը Վանաձորի պետական համալսարանի հիմնական ստորաբաժանումներից է, գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ՎՊՀ կանոնադրության հիման վրա: Ուսումնամեթոդական վարչությունը ապահովում է ուսումնական գործընթացի նպատակաուղղված կազմակերպումը, ուսումնական գործընթացում մասնակցող ՎՊՀ ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը:
  Ուսումնամեթոդական վարչության խնդիրներն են` ուսումնական պլանների համակարգումը համապատասխանեցումը կրթական ծրագրերին, պետական չափանիշներին; ուսուցման գործընթացի պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը, դրանց բարելավումը, ուսումնամեթոդական, նորմատիվ-տեղեկատվական ապահովումը, ուսուցման գործընթացին վերաբերող նորմատիվ փաստաթղթերի համակարգումը, նոր տեխնոլոգիաների և մեթոդների ներդրման ապահովումը ուսուցման գործընթացում:

• ամբիոնի ծանրաբեռնվածությունների ստուգում և կատարման վերահսկում.
• հրավիրված ժամավճարային հիմունքներով աշխատողների հաշվառում.
• պետական քննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում, արդյունքների վերլուծություն.
• ընթացիկ և հանրագումարային քննությունների անցկացման վերահսկում.
• ուսումնական գործընթացի փաստաթղթային գործավարության ապահովում և վերահսկում.
• բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում.
• ուսանողների ուսման վարձի զեղչման գործընթացի կազմակերպում.
• քննական ժամանակացույցերի ստուգում.
• ուսումնական գործընթացի հետ կապված հրամանների նախագծի ներկայացում.
• տեղեկագրերի հաշվառում.
• ամբիոններում կատարվող աշխատանքների ուսումնասիրություն, վերլուծություն.
• ուսումնական գործընթացի որակի վերահսկման կազմակերպում.
• կրթաթոշակների նշանակման գործընթացի կազմակերպում.
• դասախոսների անհատական ծանրաբեռնվածությունների ստուգում և վերլուծություն.
• դասախոսների ուսումնական աշխատանքի անհատական պլանների կատարման համակարգում.
• ուսումնամեթոդական աշխատանքը ղեկավարող փաստաթղթերի կանոնավորում և նրանց ներկայացում բուհի համապատասխան ստորաբաժանումներին` ուսումնասիրման համար.
• առաջին կուրսեցիների փաստաթղթերի ընդունում, ընդունելության արդյունքների ընդհանրացում.
• առկա և հեռակա ուսուցման ուսումնական և արտադրական պրակտիկաների վերահսկում.
• բուհի տարեկան հաշվետվության համար տվյալների տրամադրում.
• ռեկտորի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կարգադրությունների հետ կապված աշխատանքների կատարում.
• վճարովի կրթական ծառայությունների կազմակերպում.
• ներքին կանոնակարգերի նախագծերի մշակում:
• <<Դասախոսը ուսանողի աչքերով>> հարցման արդյունքների վերլուծություն.
• դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների կազմակերպում.

Ուսումնամեթոդական վարչության մեջ ներառվում են.
  • պրակտիկայի բաժինը,
  • ուսանողական, մեթոդական և ուսումնական գործընթացի պլանավորման, կոորդինացման և վերահսկման ենթաբաժինները:<

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2016 Թ.ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Back to top