поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ստեղծվել է 2010 թ. մարտի 1-ին:

Գործում է ըստ կանոնադրության, որտեղ նշված են կենտրոնի կառուցվածքն ու կառավարումը, խնդիրներն ու գործառույթները, աշխատակիցների և գործող խմբերի գործառույթները, աշխատանքային պարտականությունները:

Հիմնական նպատակներն են. համալսարանում գործող մշակույթի կառույցների աշխատանքներին աջակցումը, ՎՊՀ շրջանակներում միջոցառումների համակարգումը, ուսանողության շրջանում գեղագիտական ճաշակի բարձրացումը, ՎՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը խթանումը, տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը, ներբուհական և միջբուհական մշակութային միջոցառումների, փառատոնների անցկացումը, համերգների և ներկայացումների կազմակերպումը և այլն: 
Մշտապես անցկացվում են մշակութային թեմաներով դասախոսություն-քննարկումներ, ֆիլմերի, ներկայացումների, գեղարվեստական երկերի դիտումներ և քննարկումներ, որոնց միջոցով ձևավորվում է ուսանողների գեղագիտական ճաշակը:

Ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերման նպատակով ՎՊՀ-ում   վերակազմավորվել են վոկալ-գործիքային համույթը, ժամանակակից և ժողովրդական պարերի խմբերը, գրական և թատերական խմբակները:
Ազգային արժեքների սերմանման աշխատանքները, ինչպես նաև այլ ազգերի նկատմամբ հանդուրժողականության դաստիարակումը ՎՊՀ-ում դարձել են մի շարք ավանդական միջոցառումների, ակցիաների, մրցույթների անցկացման խթան:

Շուրջ 11 տարի է, ինչ ՎՊՀ «Բազում» ուսումնամարզական հանգրվանում գործում է «Աստղիկ» ճամբարը, որտեղ իրենց ամառային հանգիստ են անցկացնում մեր բուհի աշխատակիցների երեխաներն ու թոռները, ինչպես նաև երեխաներ Արցախից և Վրաստանից: 15 օր շարունակ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ճանաչողական և պատմական էքսկուրսիաներ, ուխտագնացություններ, ինտերակտիվ և ինտելեկտուալ խաղ-մրցույթներ և այլն: 
Մշակույթի կենտրոնը գործում է ըստ աշխատանքային պլանի, որտեղ առկա են աշխատանքի բովանդակությունը, ժամկետները, գործառույթները, պատասխանատուները և ինդիկատոր/ցուցիչը:

Համագործակցում է ՎՊՀ Արհկոմի, Ուսանողական խորհրդի, ֆակուլտետների և գործող բոլոր ստորաբաժանումների հետ:

ՎՊՀ Մշակույթի կենտրոնին կից գործող խմբերն են.

  1. Վոկալ-գործիքային համույթ
  2. Գրական խմբակ
  3. Ժամանակակից և ժողովրդական պարերի խումբ
  4. Թատերական խմբակ

 

Back to top