поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ստեղծվել է 2010 թ. մարտի 1-ին: Հիմնական նպատակներն են՝ ինստիտուտում գտնվող մարզառազմական կառույցների աշխատանքներին աջակցումը, ՎՊՀ-ի շրջանակներում անցկացվող մարզական, հայրենասիրական միջոցառումների համակարգումը, ուսանողության շրջանում հայրենասիրական դաստիարակությունը:

Կենտրոնը գործում է ՀՀ օրենսդրության, ՎՊՀ կանոնադրության համապատասխան:
Կենտրոնի խնդիրներն են.

1. ՎՊՀ ուսանողների մարզառազմական ունակությունների խթանումը:

2. Միջբուհական մարզառազմական կապերի ստեղծումը:

3. Ներհամալսարանական, արտահամալսարանական և միջբուհական մարզական,
հայրենասիրական միջոցառումների (մրցույթներ, փառատոներ, մրցումներ, սպարտակիադաներ) անցկացումը:

4. Մարզառազմական թեմաներով դասախոսությունների, սեմինարների, քննարկումների կազմակերպումը:

5. Ֆիլմերի, ներկայացումների, գեղարվեստական երկերի դիտումների, քննարկումների միջոցով ուսանողության մեջ մարզական պատրաստականության զարգացումը:

6. ՎՊՀ ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների նախաձեռնած
մարզառազմական միջոցառումներին օժանդակումը:

7. Մարզական, հայրենասիրական միջոցառումների,
այդ թվում` սպարտակիադների, արշավներ, ուսանողների հանդիպումներ մարզաշխարհի, զինված ուժերի գործիչների հետ, քննարկումների, ՎՊՀ և այլ բուհերի մարզառազմական կյանքի զարգացման միտումների օրինաչափությունների վերաբերյալ հայրենասիրական դասախոսությունների, սեմինարների, ֆիլմերի, ներկայացումների դիտումներ, մարզառազմական միջոցառումների կազմակերպում և անցկացում:

8. ՎՊՀ մարզառազմական կյանքին ուսանողության ակտիվ մասնակցությունն ապահովելու, շնորհալի ուսանողներին հայտնաբերելու նպատակով ստեղծում է ակումբներ, խմբակներ, կազմակերպում է մրցումներ, մրցույթներ, սահմանում է դրանց գործունեության կարգը:

9. Տարեվերջին արհկոմի, Ֆ/Դ  և ԱԻՀ  ամբիոնի և ուսխորհրդի հետ կազմակերպում է համատեղ նիստ, որտեղ քննարկվում է տարվա 10 լավագույն մարզիկների, թիմերի և մարզիչների ցանկը, որում ընդգրկվածները  ներկայացվում են պարգևատրման և խրախուսման:

10. Կենտրոնի խնդիրներն իրականացնելու նպատակով ՎՊՀ ուսանողը կազմում է կամավորների խմբեր, համակարգում է դրանց գործունեությունը:

11. ՎՊՀ դասախոսների և ուսանողների շրջանում անցկացնում է ՎՊՀ մարզառազմական կյանքին վերաբերող սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքում ՎՊՀ ռեկտորատին, գիտական խորհրդին ներկայացնում է համապատասխան զեկույցներ և առաջարկություններ:

12. Համակարգում է մարզակումբի, հրաձգարանի, մարզական այլ խմբակների գործունեությունը:

13. Համագործակցում է համալսարանի արկհոմի, Ֆ/Դ և ԱԻՀ ամբիոնի  և ուսանողական խորհրդի հետ:

Back to top