поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի «Բազում» մարզաառողջարանային հանգրվանի գործունեությունը նպատակաուղղված է`

• նպաստելու համալսարանում տարատեսակ միջոցառումների, հանդիպումների, բանավեճերի, քննարկումների, գիտաժողովների, կոնֆերանսների կազմակերպմանը և անցկացմանը,
• տարբեր մշակութային, ուսումնամարզական միջոցառումների կազմակերպմանը,
• այլ բուհերի ուսանողների հետ համատեղ ամառային կրթական ծրագրեր կազմակերպելուն և իրականացնելուն,
• համալսարանի աշխատակիցների և ուսանողների ամառային հանգիստը կազմակերպելուն,
• համլսարանի աշխատակիցների 5-12 տարեկան երեխաների և թոռների ամառային ճամբարը կազմակերպելուն:

ՎՊՀ մարզաառողջարանային հանգրվանից կարող են օգտվել համալսարանի աշխատակիցները, ուսանողները և այլ կազմակերպությունների աշխատակիցները:
Հանգրվանից օգտվելու համար առնվազն մեկ շաբաթ առաջ տվյալ ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է զեկուցագիր ՎՊՀ ռեկտորի անունով:

Back to top