поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը համալսարանի վարչական ստորաբաժանումներից է։ Բաժնի աշխատանքներն իրականացվում են բաժնի  վարիչի, կադրերի և զինվորական գծով մասնագետների միջոցով:

Բաժնի հիմնական խնդիրներն են՝ ապահովել համալսարանի աշխատակազմին վերաբերող կադրային հարցերի իրականացումը, ռեկտորի հանձնարարությունների կատարումը, ինչպես նաև` կադրերի և հատուկ բաժնի կանոնակարգով հաստատված այլ լիազորություններ:

Կադրերի և հատուկ բաժինն իր խնիրներին համապատասխան՝ լիազորված է իրականացնելու հետևյալ գործառույթները.

  • նախապատրաստել հիմնական, համատեղությամբ և ժամավճարային հիմունքներով աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման,  արձակուրդների տրամադրման և այլ հրամանների նախագծերը, աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետների ծանուցագրերը, աշխատանքային պայմանագրերը և համաձայնագրերը,
  • կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատակիցներին ծանոթացնել ռեկտորի կողմից հաստատված իրավական ակտերին,
  • կատարել աշխատակիցների և ուսանողների զինվորական  գործերի գրանցման և վարման աշխատանքներ` համագործակցելով ՀՀ տարածքային զինկոմիսարիատների հետ,
  • աշխատակիցներին տրամադրել պահանջվող անհրաժեշտ տեղեկանքներ,
  • լրացնել աշխատակիցների աշխատանքային գրքույկները, անհատական  քարտերը
  • համալսարան աշխատանքի ընդունվող անձանց ծանոթացնել համալսարանի կանոնադրությանը, ներքին կարգապահական կանոններին և աշխատանքային գործառույթներին:

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում բոլոր աշխատակիցների համար կազմվում և վարվում են անձնական գործեր, որոնցում պահվում են աշխատողի աշխատանքային գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը:

Բաժնի վարիչ Վ. Մինասյան

Back to top