поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Իրավաբանական բաժինը

1. մշակում է իրավական բնույթի փաստաթղթերը.

2. մասնակցում է Համալսարանի կառավարման մարմինների, գիտական խորհրդի որոշումների, հրամանների, կարծիքների, եզրակացությունների, կանոնադրությունների, կարգերի և այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքներին, ապահովում դրանց համապատասխանությունը  գործող   օրենսդրությանը.

3. կազմում է աշխատանքային և այլ բնույթի պայմանագրեր, համաձայնագրեր.

4. իրականացնում է Համալսարանի իրավական աշխատանքը, տրամադրում իրավական բնույթի խորհրդատվություն Համալսարան սովորողներին և աշխատողներին.

5. տրամադրում է ուսման հետ կապված հարցերի իրավական բնույթի խորհրդատվություն սովորողներին, նրանց ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին.

6. եզրակացություններ է տալիս դիմումներում, զեկուցագրերում և գրություններում առաջ քաշված խնդրանքների և առաջարկների՝ իրավական ակտերի համապատասխանության և հիմնավորվածության վերաբերյալ.

7. կատարում է Համալսարանի գործունեության տարբեր ոլորտների իրավական վերլուծություն և արդյունքները ներկայացնում Համալսարանի ռեկտորին.

8. օժանդակում է համալսարանի աշխատանքային կարգապահության ամրապնդմանը վերաբերող միջոցառումների իրականացմանը.

9. նախապատրաստում է նյութեր Համալսարանի աշխատողներին կարգապահական և նյութական պատասխանատվության ենթարկելու մասին.

10. նախապատրաստում է նյութեր Համալսարանի սովորողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.

11. պատրաստում է դիմումների, զեկուցագրերի և գրությունների պատասխանների նախագծեր.

12. իրավական աջակցություն է ցուցաբերում Համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին.

13. աջակցում է Համալսարանի ուսանողական խորհրդին, ուսանողական գիտական ընկերությանը և արհեստակցական կազմակերպությանը իրավական բնույթի հարցերում կամ փաստաթղթեր կազմելիս, օգնում է վերհանել և շտկել նրանց կողմից կազմված փաստաթղթերում տեղ գտած թերություններն ու սխալները.

14. տրված լիազորագրերի սահմաններում պաշտպանում է Համալսարանի շահերը դատական ատյաններում, իրավապահ մարմիններում, այլ մարմինների հետ հարաբերություններում.

15. իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և Համալսարանի իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

Back to top