поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

 1. Աշխատանքների ընդհանուր բնութագիրը
   1.1.Բուհում առկա համակարգչային տեխնիկայի ընթացիկ սպասարկում և պրոֆիլակտիկա:
   1.2.Նոր տեխնիկայի ձեռքբերման առաջարկությունների հիմնավորված ներկայացում ինստիտուտի ղեկավարությանը,
   1.3.Նոր տեխնիկայի տեղակայման և կարգաբերման աշխատանքների իրականացում:
   1.4.Վթարված համակարգիչների խափանումների պատճառների հայտնաբերում, հնարավորության դեպքում՝ տեղում վերացում կամ վերացման նպատակով անհրաժեշտ միջոցառումների իրականացում:
   1.5.Համակարգչային ներքին ցանցի կազմակերպում և շարունակական ընդլայնում:
   1.6.Համակարգչային կաբինետների և լսարանների ստեղծման առաջարկությունների ներկայացում նախագծի տեսքով:
   1.7.Ինտերնետ ցանցի մատչելիության ապահովում:
   1.8.Էլեկտրոնային գրադարանի նախագծում և աշխատանքների կազմակերպում:
   1.9.Բուհական աշխատանքներին առնչվող կիրառական ծրագրերի փնտրում, փորձարկում և ներդրման առաջարկություն նախագծի տեսքով:

      2. Համակարգչային տեխնիկայի ներդրման և սպասարկման բաժնի դերը
   2.1.Համակարգչային տեխնիկայի ներդրման և սպասարկման բաժնի վրա է դրվում վերոհիշյալ աշխատանքների կազմակերպումն ու վերահսկումը:
   2.2.Համակարգչային տեխնիկայի ներդրման և սպասարկման բաժինը.    
   -ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային գործընթացի ժամանակ,
   -հանդես է գալիս նոր կաբինետների և լսարանների ստեղծման նախաձեռնությամբ՝ իր վրա վերցնելով աշխատանքների կազմակերպումը ինժեներական մակարդակով,
   -ստանալով հանձնարարականներ` ներկայացնում է աշխատանքների իրականացման ժամանակացույց պլան և հաշվետվություն,
   -աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը պահանջում և ստանում է բուհի ստորաբաժանումներից:


      3. Բաժնի աշխատանքների կազմակերպում:
Նոր տեխնոլոգիաների ներդրման բաժնի աշխատանքներն իրականացվում են բաժնի կադրային ռեսուրսների ջանքերով: Վերջիններիս վրա դրվում են հետևյալ պարտականությունները.
      3.1. Բաժնի վարիչը
   -Պարտավոր է կազմել գործունեության հստակ պլան:
   -Բաշխում է բաժնի աշխատանքները` ըստ պարտականությունների:
   -Հսկում և ղեկավարում է աշխատանքների ընթացքը:
   -Պատասխանատու է բաժնի գործունեության և տեխնիկական միջոցների համար:
   -Հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնք բաժնում քննարկելուց հետո ներկայացնում է ինստիտուտի ղեկավարությանը` ի հաստատումն:
   -Կազմակերպում է բաժնի աշխատակիցների առաջարկությունների քննարկումներ և ընդհանուր որոշումը ներկայացնում է ինստիտուտի ղեկավարությանը` ի հաստատումն:
   -Հանդես է գալիս բուհի ստորաբաժանումների համար նոր տեխնիկայի ձեռքբերման առաջարկություններով:

       3.2. Սպասարկող ինժեները
   -Վերահսկում է բուհում առկա տեխնիկական միջոցների ճիշտ շահագործումը:
   -Վերահսկում է հակավիրուսային ծրագրերի թարմացման աշխատանքների իրականացումը ինստիտուտի ստորաբաժանումներում:
   -Վերացնում է համակարգչային տեխնիկայի ի հայտ եկած ծրագրային թերությունները:
   -Հայտնաբերում է վթարված համակարգչային տեխնիկայի փչանալու պատճառը և ներկայացնում է անհրաժեշտ առաջարկություն:

      3.3. Ներքին ցանցի ադմինիստրատորը
   -Իրականացնում է ինստիտուտի ներքին ցանցի շարունակական ընդլայնման աշխատանքներ:
   -Ներկայացնում է ցանցի կազմակերպման նախագծային պլան:
   -Որոշում է միջանկյալ հանգույցների տեղերը և հեռավորությունները ըստ տեխնիկական նպատակահարմարության:
   -Իրականացնում է համակարգիչների և կից ռեսուրսների օպտիմալ բաշխում:
   -Հիմնավորված պահանջի դեպքում՝ ըստ անհրաժեշտության և բաժնի որոշումով կազմակերպում է ֆայլ-սերվեր համակարգ՝տալով մատչելության հայտանիշերը:

       3.4. Կաբինետի և լսարանի վարիչները
   -Հսկում են աշխատանքների կազմակերպումը իրենց վստահված կաբինետում (լսարանում):
   -Կազմում են դասացուցակ-պլան՝ ըստ ներկայացվող հայտերի:
   -Պատասխանատու են կաբինետում (լսարանում) առկա գույքի համար:
   -Վերացնում են ընթացիկ տեխնիկական թերությունները:
   -Հանդես են գալիս նոր տեխնիկայի ձեռքբերման հիմնավորված առաջարկությամբ:
   -Ներկայացնում են աշխատանքների որակի բարելավման առաջարկություններ:
   -Ներկայացնում են կաբինետի (լսարանի) աշխատանքներին անհրաժեշտ այլ գույքի և միջոցների ձեռքբերման պահանջագրեր:

Back to top