поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Գնումների համակարգման բաժինը ձևավորվել է 18.03.2013 թ-ին: Այն հանդիսանում է ՎՊՀ վարչական ստորաբաժանումներից մեկը, որի նպատակն է իրականացնել համալսարանի  գնումների գործընթացը համաձայն «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի և կառավարության «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ որոշման պահանջների և մրցույթների կազմակերպման ընթացքում ստեղծված մրցակցության արդյունքում տնտեսել ֆինանսական միջոցներ:

Գնումների համակարգման բաժնի գործառույթներն են՝

ա) կազմել գնման հայտը.

բ) հսկողություն  իրականացնել պայմանագրի (կապալառու, մատակարար և այլն)`   պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ.

գ) ընդունել պայմանագրի կատարման արդյունքը.

դ) ներկայացնել այն անձանց (թեկնածուների) ցուցակը, որոնք առաջադրվում են գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով.

ե) տալ եզրակացություն գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովել գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.

զ) իրականացնել գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները`

  • կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները,
  • ստանալ և հաշվառել հայտերը,
  • կազմել և հանձնաժողովին  ներկայացնել վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը,
  • տրամադրել հրավեր,
  • համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառել և սղագրել հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովել հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.
  • կազմակերպել գնման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը,
  • պատասխանատվություն  կրել հանձնաժողովի գործունեության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության համար.

է) կազմել և պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացնել տվյալ գմնան ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը.

ը) ղեկավարության պահանջով ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքների մասին.

թ) ապահովել գնումների գործավարությունը.

Գնումների համակարգող՝ Ա. Ծատուրյան

Back to top