Գիտական քարտուղարը.
- ծավալում է Համալսարանի գիտական խորհրդի կազմակերպչական, տեղեկատվական կապերի ապահովման աշխատանքներր, փաստաթղթերի վարման և համակարգման գործունեություն, կազմում է գիտական խորհրդի նիստերի արձանագրությունները:
Կազմակերպակառավարչական և հսկման աշխատանքներ
- ապահովում է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով գիտական քարտուղարի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը,
- կազմակերպում, նախապատրաստում և ապահովում է գիտական խորհրդի նիստերի անցկացման աշխատանքները և հսկում որոշումների իրականացումը,
- գիտական խոհրդի նախագահի հետ համաձայնեցում և խորհրդի անդամներին իրազեկում է նիստերի հնարավոր հետաձգումների մասին,
- Համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ շփվում է այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
- ներկայացնում է առաջարկություններ` Համալսարանի զարգացման և գործունեության բարելավման վերաբերյալ:
Կազմակերպաիրավական աշխատանքներ
- Կազմակերպում է հսկողություն հաստատված թեմատիկ պլանների` ժամանակին և որակյալ կատարման վրա և պատրաստում հաստատության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը,
- ապահովում է համաձայնեցումը հաստատության աշխատանքի հիմնական ուղղությունների, հաստատության գործունեության արդյունավետության բարձրացման պլանների և ծրագրերի, աշխատանքի և ղեկավարման կազմակերպման բարելավումն ու մշակումը,
- քննում է այն նյութերը, որոնք կապված են ատենախոսության պաշտպանման և գիտական կոչումների շնորհման հետ,
- պատրաստում է գիտական աշխատանքների հրապարակման պլանների առաջարկությունները, ապահովում է նրանց գրախոսումը, ինչպես նաև գիտական կոնֆերանսների, խորհրդակցությունների, սեմինարների, բանավեճերի անցկացումը,
- մասնակցում է աշխատողների ատեստավորման անցկացման, նրանց գործունեության գնահատման մեթոդների և չափորոշիչների մշակման աշխատանքներին,
- համաձայնեցնում է հաստատության գիտաօժանդակ ստորաբաժանումների գործունեությունը,
- պատրաստում է առաջարկություններ գիտական կադրերի որակավորման բարձրացման և նախապատրաստման, գիտաշխատողների ստաժավորման վերաբերյալ:
Փաստաթղթային աշխատանքների կազմակերպում
- Ապահովում է կազմակերպության գիտական խորհրդի նիստերի արձանագրությունների պահպանությունը և հաջորդ տարվա սկզբին հանձնում Համալսարանի արխիվ,
- պահանջում է (անձամբ կամ կազմակերպության ղեկավարության հանձնարարությամբ) կազմակերպության ստորաբաժանումների և այլ մասնագետներից տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր պաշտոնեական պարտականությունների կատարման համար:
Իրավունքներ և պարտականություններ
- Կատարում է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունից և այլ իրավական ակտերից բխող պարտականությունները և ունի այդ իրավական ակտերով սահմանված իրավունքներ:
- Պարտավոր չէ կատարել ղեկավարության` օրենսդրությանը հակասող հրամանները, հանձնարարությունները, և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
- Գիտական քարտուղարն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ և պատասխանատվություն։
Հաշվետվողականություն
Կատարում է իր անմիջական ղեկավարի` ռեկտորի, ինչպես նաև Համալսարանի պրոռեկտորների առանձին ծառայողական հանձնարարությունները:
Սահմանված կարգով իր անմիջական ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն՝ իր կատարած աշխատանքների մասին:
Աշխատանքային գիտելիքներ և կարողություններ
Գիտական քարտուղարը պետք է իմանա.
- իր կողմից համակարգվող աշխատանքների կառավարման, կազմակերպման և իրականացման ձևերն ու սկզբունքները,
- Համալսարանի առաքելությունը, տեսլականը, գործունեության առանձնահատկությունները, նպատակները և կառուցվածքը,
- ոլորտի նորմատիվ իրավական հենքը (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Համալսարանի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, էթիկայի կանոնագրքի, կոլեկտիվ պայմանագրի, աշխատատեղում հակահրդեհային անվտանգության պահպանման, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի խնայողաբար օգտագործելու և սահմանված նորմերը պահպանելու հրահանգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն),
- ներկայացվող հաշվետվությունների տեսակները, դրանց կազմման ընդհանուր սկզբունքները:
Գիտական քարտուղարը պետք է կարողանա.
- բացահայտել, վերլուծել և գնահատել Համալսարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, ինչպես նաև տալ դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումների առաջարկներ,
- գնահատել և վերլուծել Համալսարանում իր կողմից համակարգվող աշխատանքների ընթացքը և արդյունքները, կատարել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ,
- կազմել իր կողմից համակարգվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
Լրացուցիչ գիտելիքներ և կարողություններ
Գիտական քարտուղարը պետք է իմանա.
- միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբունքները,
- բանակցությունների վարման ընդհանուր կանոնները,
- աշխատողների մոտիվացիայի (շահադրդման) բացահայտման, վերահսկման և կառավարման մեթոդները,
- աշխատողների էթիկայի կանոնները: