поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանը Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում ունի կրթական կենտրոններ, որոնք իրականացնում են.

  •  Տարածաշրջանում բուհի վերաբերյալ տեղեկատվության ապահովումը
  •  Դպրոցների ավագ դասարանցիների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքներ
  •  Նախապատրաստական դասընթացների կազմակերպումը
  •  Ավագ դասարանցիների հետ խորհրդատվությունը
  •  Կրթական կենտրոններում ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպումը
  •  Հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ խորհրդատվությունը
  •  Հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսումնամեթոդական նյութերի տրամադրումը
  •  Տարածաշրջանում բնակվող բուհի շրջանավարտների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծումը
  •  Տարածաշրջանում առկա աշխատատեղերի, մասնագետների պահանջարկի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը
  •  Տարածաշրջանի գործատու կազմակերպությունների հետ համագործակցությունը
  •  "Բուհ-դիմորդ", "Բուհ-ուսանող", "Բուհ-շրջանավարտ", "Բուհ-գործատու" համագործակցության շրջանակներում սոցիոլոգիական հարցումների կազմակերպումը
  •  Ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման նախապատրաստումը:

   Կրթական կենտրոնները գտնվում են. Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքների առաջատար դպրոցներում: 

հ/հ Քաղաք Դպրոց Հասցե Մեթոդիստի ազգանուն, անուն Հեռախոս
1 Ալավերդի թիվ 2 Ջրավազանի 6ա Պետրոսյան Աննա

(0253) 2-30-57  աշխ. ժամ 1000 - 1400

2 Տաշիր թիվ 1 Սայաթ-Նովա 5 Ավետյան Անուշ (0254) 2-23-69 աշխ. ժամ 1100 - 1500
3 Ստեփանավան Ավագ դպրոց Մեղապարտի 15 ա Մկրտչյան Երանուհի (0256) 2-46-06 աշխ. ժամ 1100 - 1500
4 Սպիտակ թիվ 1 Մյասնիկյան 1 Դիլբարյան Միլենյա (0255) 2-25-49 աշխ. ժամ 1200 - 1600

Back to top