поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Համագործակցության և կապերի բաժինը գործում է 2013 թ-ից, այն հիմնադրվել է բուհի արտաքին կապերը ապահովելու, բարձրագույն կրթության և գիտության տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային (այդ թվում նաև Եվրամիության) ծրագրերում Համալսարանի մասնակցությունն ապահովելու, ԵՄ և ԱՊՀ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայման նպատակով:
ՎՊՀ-ն մի շարք միջազգային կոնսորցիումների անդամ է և համագործակցում է մոտ 20 տարբեր երկրների բուհերի հետ (Ռուսաստան, Ղազախստան, Մոլդովա, Գերմանիա, Բելառուս և Լեհաստան): 2013 թ-ից բուհում իրականացվել են Եվրամիության՝ բարձրագույն կրթության զարգացմանը նվիրված Տեմպուս ծրագրի 5 նախագծեր, որոնց շնորհիվ համալսարանում հիմնադրվել է հարատև կրթության կենտրոնը, մշակվել և ներդրվել է «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը, ինչպես նաև բնապահպանական ասպիրանտական ծրագիրը: Շնորհիվ այդ նախագծերի՝ կատարվել են քայլեր՝ ուղղված բուհական կառավարման արդիականացման, կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման, ուսանողակենտրոն միջավայրի ձևավորման ուղղությամբ:
Այժմ բուհը մասնակցում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկու Էրազմուս+ նախագծերին (BOOST և PRINTeL), որոնք միտված են համալսարանի միջազգայնացման գործընթացի խթանմանը և նորարարական դասավանդման մեթոդների ներդրմանը:

Ներկայումս ՎՊՀ-ն ունի աշխատակազմի և ուսանողների՝ Էրազմուս+ միջազգային շարժունության պայմանագրեր 6 ԵՄ բուհերի հետ.

1. Պորտուի համալսարան, Պորտուգալիա,
2. Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարան, Ռումինիա
3. Գրանադայի Համալսարան, Իսպանիա
4. Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան, Գերմանիա
5. Լինշյոպինգի համալսարան, Շվեդիա
6. Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարան, Լեհաստան:

Այս համագործակցության շնորհիվ տարեցտարի ավելանում է նշված բուհերում 1 կիսամյակ տևողությամբ ուսումնառություն ստացող ՎՊՀ-ի ուսանողների թիվը, աճում է դասավանդող և վարչական աշխատակիցների փոխանակումը:

Բաժինը ձեռնամուխ է եղել Լեհաստանի Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի և ՎՊՀ-ի միջև կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրի իրականացմանը, որի շրջանակում արդեն 9 ուսանողների տրվել է 1 տարվա ուսումնառության հնարավորություն՝ սովորելու լեհական բուհում, իսկ հաջորդ 1 տարին՝ ՎՊՀ-ում: Ուսման ավարտին նրանց կշնորհվի բանասիրության մագիստրոսի կոչում «Միջերկրածովյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ: Այս նախագիծը հնարավորություն է տալիս նաև իրականացնել դասախոսների երկկողմանի փոխանակում:
Բաժինը համագործակցում է ռուսաց լեզվի ամբիոնի հետ Միջմշակութային հաղորդակցության լաբորատորիայի աշխատանքների իրականացման շրջանակներում, որի կազմում են 3 գերմանական, 2 ռուսական և 2 բելառուսական և 1 ուկրաինական համալսարան:

Բաժնի ամենօրյա աշխատանքն ուղղված է նաև ՎՊՀ-ի միջազգայանցման ռազմավարական պլանի կատարմանը և բարելավմանը՝ հաշվի առնելով մեր երկրի ընդհանուր համաեվրոպական կրթական տարածքում ներգրավվելու, բարձրագույն կրթության գերակա նպատակները իրականացնելու խնդիրները:

Back to top