поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

 ՎՊՀ Գիտատեղեկատվական կենտրոնը գործում է 2006թ -ի հունիսից:

Համակարգիչների և համացանցի օգնությամբ դասախոսները,մագիստրանտներն ու ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ մասնագիտական նյութեր, իրազեկվում են իրենց հետաքրքրող  ոլորտների, թերթերի, գիտական ամսագրերի  նորություններին: Պատրաստում են  սլայդ – շոուներ, շնորհանդեսներ ՝ հանձնարարված հեղինակների  կամ  որևէ թեմայի հետ կապված,իրենց նախաձեռնած  կազմակերպվող միջոցառման վերաբերյալ: Ուսանողները էլեկտրոնային փոստի միջոցով կապ են պահպանում  իրենց դասախոսների  ,դասախոսները ՝ հանրապետության և արտերկրի իրենց  կոլեգաների հետ: 

Արդեն երկրորդ տարին է , որ  կաբինետում  ստեղծվել է ատենախոսությունների շտեմարան, որտեղ  դասակարգվում և  պահվում են   ստացված սեղմագրերը, ԲՈՀԻ  տեղեկագրերի, գրախոսվող ամսագրերի ցանկը: Սկսել  է հետևել  ու իրազեկել Գիտության պետական կոմիտեի կայքում  տեղադրվող հայտարարություններին, դրամաշնորհներին, նաև  այլ բուհերում կազմակերպվող  տեղային և միջազգային գիտաժողովներին:

Կաբինետը համագործակցում է ամբիոնների, մշակույթի կենտրոնի, ֆակուլտետային  ուսանողական գիտական ընկերությունների  հետ:

Կաբինետն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Կաբինետի աշխատակիցը, անհրաժեշտության դեպքում, նպատակաուղղում է   ուսանողներին՝ փնտրվող նյութը, հոդվածը, գիրքը համացանցում արագ և արդյունավետ գտնելու հարցում:
  • Համացանցից ներբեռնում  է նոր լույս տեսած գիտական, տեղեկատվական, գիտահանրամատչելի ու հետաքրքրաշարժ նյութեր, գեղարվեստական գրականությանը նվիրված գրքերի  անոտացիաներ, հայոց լեզվին, մանկավարժությանը, սոցիոլոգիային և հոգեբանությանը, պատմությանը, կենսաբանությանը, ֆիզիկային, քիմիային, այլ կերպ ասած՝ բուհի կողմից մատուցվող բոլոր մասնագիտական ուղղություններին վերաբերվող հոդվածներ, նյութեր, որոնք լավ հենք կարող են դառնալ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու, ավելի շատ գիտելիքների  ձեռք բերման  հարցում:
  • Կաբինետի աշխատակիցներն այցելուներին օգնում են համակարգչից օգտվելու հմտությունների տիրապետման հետ կապված հարցերում:
  • Կաբինետի ստենդը  ժամանակ առ ժամանակ թարմացվում է գիտության տարբեր բնագավառների հետ կապված նորություններով:
  • Կաբինետում կազմակերպվում են  միջոցառումներ:

Թեև կաբինետը գիտական անվանումն ունի, բայց միջոցառումներ կազմակերպվում են ոչ միայն գիտնականների կյանքին ու գործունեությանը նվիրված, այլև  հայ գրողների, բանաստեղծների, նկարիչների և երաժիշտների հոբելյանների դեպքում:

Տարվա կտրվածքով կաբինետում  գրանցվում է  դասախոսների   500 -ից  և  ուսանողների ՝ 1000-ից ավելի հաճախելիություն: 

Կաբինետի վարիչ` Կարինե Վոլոդյայի Ղազարյան 4-18-55/1-53/ 

Back to top