поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ի հոգեբանական խորհրդատվական կենտրոնը հիմնադրվել է 2013 թ-ին, Մանկավարժության ֆակուլտետի կազմում: Այն իրականացնում է համալսարանի ուսանողների համար անվճար հոգեբանական խորհրդատվություն, գիտաուսումնական և ուսումնամեթոդական գործունեություն: Հոգեբանական խորհրդատվական կենտրոնի հիմնական նպատակն է օգնել ուսանողներին անձնային, սոցիալ-հոգեբանական աճին և զարգացմանը, իրենց հոգեբանական խնդիրները, բարդույթները և ուսումնական դժվարությունները հաղթահարելուն, կրթական միջավայրին ադապտացվելուն: Կենտրոնի խնդիրն է համալսարանի սոցիալ-հոգեբանական մթնոլորտի բարելավումը և ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձևավորումը:

Հոգեբանական խորհրդատվական կենտրոնի աշխատանքների համակարգող`Հոգ և սոց. ամբիոնի դասախոս
Նունե Հովսեփյան

Back to top