поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի հիմնադրման օրից (1969թ.) գործում է համալսարանի գրասենյակը: 1976թ. բաժինը անվանափոխվել է գործերի կառավարչություն, այնուհետև կրկին վերանվանվել է գրասենյակ, հետագայում` ընդհանուր բաժին:
   Բաժինը ղեկավարել են`
   1.Ռիմա Անտոնյան – 1969-1973թթ.
   2.Սեդա Բաղրամյան – 1973-1985թթ.
   3.Գենյա Մալխասյան – 1985թ.-ից
Ընդհանուր բաժնում կատարվում է համալսարանի գործավարությունը: Գրությունները, դիմումները, զեկուցագրերը, գործողումների հրամանները, որոնց համար պահպանվում են գրանցամատյաններ, առաքվում են համապատասխան ստորաբաժանումներ, և վերահսկվում է կատարված աշխատանքների ընթացքը: Ի դեպ, նախկինում ընդհանուր բաժնում մեքենագրվել են նաև դասախոսների ատենախոսությունները: Ընդհանուր բաժինը համագործակցում է բուհի բոլոր ստորաբաժանումների, ուսանողների հետ:       

Բաժնի վարիչ՝ Գ.Մալխասյան

Back to top