ՎՊՀ-ն պարգևատրում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հաղթողներին

ՎՊՀ-ն  պարգևատրում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հաղթողներին

    Մայիսի 11-ին Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում պարգևատրվեցին Լոռու մարզի թվով 99 աշակերտներ: Աշակերտներին ողջունեց համալսարանի ռեկտոր, տեխ.գ.դ., պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Նա առաջին կարգի դիպլոմներով և նվերներով  պարգևատրեց 15 աշակերտների, իսկ երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով և շնորհակալագրերով աշակերտներին պարգևատրեցին առարկայական հանձնաժողովների նախագահները:

     Սրտանց  շնորհավորում ենք բոլոր հաղթողներին :

Previous Article
Next Article