поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Կենսաբանություն» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի քննարկման նպատակով ՎՊՀ-ում էին Վանաձորի և մարզի մի շարք դպրոցների կենսաբանության ուսուցիչներ:

Հանդիպմանը ՎՊՀ կենսաբանաքիմական ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը նշեց, որ «Կենսաբանություն» մասնագիտությունն առաջիկայում պետք է անցնի հավատարմագրման փուլ, որի արդյունքում ի հայտ կգան կրթական ծրագրի թերություններն ու բացթողումները: Այս գործընթացում առաջնահերթ է ուշադրության կենտրոնում պահել աշխատաշուկայի պահանջարկը:

Ուսուցիչների կողմից առաջարկ եղավ առաջիկա հեռահար դասընթացում ընդգրկել «Գյուղատնտեսական կամ բնապահպանական կենսատեխնոլոգիա» առարկան: Առաջիկայում ամբիոնը կմշակի հեռահար ուսուցման և շարունակական կրթության դասընթաց՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկները:

Ուրախալի է, որ հանդիպման ավարտին լաբորատոր բաց դաս կազմակերպելու խնդրանք-առաջարկով հանդես եկան այն դպրոցների ուսուցիչները, որոնց կողմից բուհի կազմակերպած օլիմպիադաներին երբևէ մասնակցություն չէր արձանագրվել:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզի դպրոցներում կա կենսաբանության ուսուցչի կարիք․ մագիստրոսական ծրագրով բուհում այս պահին կրթությունը շարունակում են ուսանողներ Լոռու և հարակից մարզերից:

Հանդիպման ավարտին Զ. Վարդանյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպում-քննարկումների կազմակերպումը պետք է դարձնել հաճախակի՝ հնարավորություն տալով շրջանավարտներին աշխատանքի անցնելու դեպքում առավել արդյունավետ աշխատելու:

Back to top