поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի թիվ 11 և 17 ավագ դպրոցների մի խումբ աշակերտներ հյուրընկալվել էին ՎՊՀ-ում:

Թիվ 11 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Հերմինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ աշակերտները հնարավորություն ունեցան գտնվելու կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների լաբորատորիայում: Տեխնիկապես հագեցած լաբորատորիայում աշակերտները հնարավորություն ունեցան տեսական գիտելիքները գործնականում կիրառելու. որոշեցին իրենց արյան խմբերը, բուսական բջջից անջատեցին ԴՆԹ-ն:

Թիվ 17 դպրոցի պատմության ուսուցիչ Սուրեն Թազայանը հանդիպմանը նշեց, որ աշակերտներին հետաքրքրում են  համալսարանի ուսումնանյութական բազան,  մասնագիտությունները և ընդունելության քննությունների հետ կապված մի շարք հարցեր: Շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան ֆակուլտետների ուսումնական կաբինետներին, լաբորատորիաներին, համակարգչային կենտրոնին, թանգարանային նյութերին, գրադարանին:

Մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտները զրուցեցին մանկավարժության ֆակուլտետի դեկան Թ. Շահվերդյանի, ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Վ. Քոչարյանի, պատմության ամբիոնի դոցենտ Ա. Մելիքյանի, բուհ-դպրոց կապերը համակարգող Ա. Իսկանդարյանի և հասարակական կապերի մասնագետ Ա. Դավթյանի հետ:

                                                                                                                   Սեփ. լրատվություն

Back to top