поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Boost նախագծի շրջանակներում ձևավորվել է աշխատախումբ, որի նպատակն է մշակել բուհում միջազգայնացման ցուցիչներ. դրանք հետագայում կտեղադրվեն էլեկտրոնային հարթակում՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր բուհի տեղեկանալու՝ որքանով են համապատասխանում իր չափանիշները միջազգայինին: Աշխատախմբում ընդգրկվել են վարչական օղակների ներկայացուցիչներ ՎՊՀ-ից և կոնսորցիումի անդամ այլ հայաստանյան բուհերից, ինչպես նաև՝ արտասահմանյան համալսարաններում վերապատրաստված դասախոսներ:

ՎՊՀ նիստերի դահլիճում հավաքված ֆոկուս-խմբի անդամները կետ առ կետ քննարկեցին ցուցիչները, տվեցին գնահատականներ:

Քննարկման արդյունքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրները կարգավորվելուց հետո աշխատախումբը կրկին կհավաքվի՝ քննարկելու մշակման արդեն բարեփոխված տարբերակը:

Միջազգայնացման գործընթացը ենթադրում է ուսանողության արտագնա և ներգնա ուսումնառության շարժունակություն, դասախոսական կազմի համագործակցություն միջազգային այլ բուհերի հետ, գիտական հրապարակումներ միջազգային ասպարեզում և այլն: 

Միջազգայնացման գործընթացի ճիշտ կազմակերպումը  բուհի առաջ կբացի ֆինանսական մեծ  հնարավորություններ. ցանկալի արդյունքին հասնելու համար, սակայն, բուհի յուրաքանչյուր աշխատակից պետք է պատրաստ լինի այդ գործընթացին:

                                                                                                              Սեփ. լրատվություն

Back to top