поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հունվարի 28-ը՝ Հայոց փառապանծ բանակի օրը, խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակներն ու նվաճումները, արիությունն ու հայրենասիրությունը:  Հունվարի 28-ն այն նվիրյալ հայորդիների տոնն է, ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի, ովքեր այսօր պաշտպանում են այդ անկախությունն ու ինքնիշխանությունը, մեր սահմանների և օջախների անվտանգությունը:

Բանակը նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենակայացած հաստատություններից մեկն է, որը զորեղ է ոչ միայն մեր ժողովրդի ոգով, այլ նաև նույն ժողովրդի սիրով ու ակնածանքով: Այդ բանակում մեր զինվորն է՝ մեր որդին, մեր եղբայրը, մեր սիրեցյալը, մեր հայրը: Այդ բանակում նաև մեր համալսարանի հարյուրավոր ուսանողներն ու շրջանավարտներն են, ովքեր, գրիչը զենքով փոխարինած, այսօր սահմանապահ են և դիրքապահ, գնդացրորդ են և դիպուկահար, շարքային են և սպա:

Աշխարհի ամենախաղաղ ժողովուրդներից մեկը՝ հայ ժողովուրդը (վկա՝ հայոց հազարամյա պատմությունը) այսօր մեծարում է իր զավակներին, ովքեր հրաշալի գիտեն խաղաղության ծանր գինը և պատրաստ են յուրաքանչյուր զոհողության՝ այդ խաղաղությունը պահպանելու և զորացնելու համար:

Շնորհավո՛ր Հայոց բանակի տոնը, շնորհավո՛ր Հայ ժողովրդի տոնը:

Back to top