поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի» երկրորդ նիստի օրակարգում  2 հարց էր. ա) «Հիմնադրամի 2019  թվականի համախառն նախահաշվի նախագծի քննարկում և հաստատում», բ) «Հիմնադրամի 2018 թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրության  մրցույթի հայտարարում»:       

Իրավական հարցերի կարգերի փոփոխություն և հաստիքացուցակներում կրճատումներ կատարելու մասին հարց ավելացնելու առաջարկով հանդես եկավ բ. գ. դ., պրոֆեսոր Վանո Եղիազարյանը՝ պահանջելով 25 րոպե ելույթի համար: Ծավալուն ելույթը նորընտիր նախագահն առաջարկեց տեղափոխել հաջորդ նիստի օրակարգ: Բուռն քննարկումներից հետո Վ. Եղիազարյանին հատկացվեց պահանջված ժամանակահատվածը ելույթի համար:

Օրակարգային առաջին հարցով համալսարանի գլխավոր հաշվապահը ներկայացրեց ՎՊՀ բյուջեի 2018-ի կատարողականը և  2019-ի նախահաշիվը: Խորհուրդը 2019-ի բյուջեն հաստատեց:

ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն առաջարկեց հետաձգել ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարման հարցը, ինչին հակառակվեց Վ. Եղիազարյանը՝ առաջարկելով հենց նիստի ընթացքում լուծել ռեկտորի պաշտոնի համար հայտարարվող մրցույթի հարցը: Օրակարգում հարցը չներառվեց  (6 կողմ, 13 դեմ, 4 ձեռնպահ):

Խորհուրդը մեծամասնության կողմ քվեարկությամբ որոշում կայացրեց ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի մասին  հայտարարության տեքստ պատրաստելուց և քննարկելուց հետո միայն մրցույթ հայտարարել:

Սուսաննա Թումանյանը միաձայն քվեարկությամբ վերահաստատվեց ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:

                                                                                                                       Սեփ. լրատվություն

Back to top