поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ գիտխորհրդի 2019 թվականի առաջին նիստը մեկնարկեց  հունվարի 24-ին, 39 անդամներից 28-ի ներկայությամբ: Քվորումն ապահովված էր, օրակարգը հաստատվեց:

«Արտաքին կապերի ռազմավարության իրականացման որակի ապահովման գործող մեխանիզմների մշտադիտարկում» զեկուցմամբ հանդես եկավ  որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարգարիտա Շահվերդյանը: Նա անդրադարձավ համագործակցության և արտաքին կապերի բաժնի գործունեությանը՝ խոսելով առկա խնդիրներից և բուհի միջազգայնացման հեռանկարներից:

Հեռավար ուսուցման ուսումնամեթոդական համալիրի ստեղծման խնդիրների մասին զեկուցեց ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանը: Նա մասնավորապես նշեց, որ էլեկտրոնային կրթական տեխնոլոգիաների կառավարման և սպասարկման բաժնի կողմից ներդրվել է  MOODLE  կրթական հարթակը: Համակարգի գործարկման քայլերի հերթականության մասին խոսելիս Ա. Գևորգյանը կարևորեց դասախոսների վերապատրաստման և ուսումնմեթոդական նյութերի պատրաստման խնդիրները: Առաջին փուլում յուրաքանչյուր ամբիոնից կներգրավվի մեկական դասախոս՝ օժտված նախաձեռնողականությամբ, ստեղծագործականությամբ և նոր ծրագիր սովորելու պատրաստակամությամբ:  Դասախոսների ընտրության պատասխանատու գործը կկատարվի ամբիոնների վարիչների կողմից: Մոտիվացիայի մասին խոսելիս զեկուցողը նկատեց, որ սա լավ հնարավորություն է անվճար ուսանելու նոր ծրագիր, ինչը հետագայում ֆինանսական խնդիր կարող է լուծել:

Համալսարանում պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ աշխատակազմի որակավորման  բարձրացման, համակարգի վերապատրաստման կազմակերպչական  աշխատանքների դրվածքի բարելավման մասին զեկուցմամբ հանդես եկավ  շարունակական (հարատև) կրթության կենտրոնի ղեկավար Գագիկ Թադևոսյանը, իսկ ուսանողական խորհրդի գործունեության վերաբերյալ հաղորդում տվեց ուսխորհրդի նախագահ Դավիթ Միրզոյանը:

ՎՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանը գիտխորհրդի անդամներին առաջարկեց տպագրության երաշխավորել «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» միջազգային գիտաժողովի խմբագրված և սրբագրված նյութերը:  

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր:

Back to top