поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ առկա ուսուցման համակարգի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն փետրվարի 11-ից:

Ընթացիկ քննությունների առաջին փուլի ժամկետը, ըստ հաստատված ժամանակացույցի, մարտի 25-ից ապրիլի 5-ն է, երկրորդ փուլը՝ մայիսի 20-ից 31-ը: Ամփոփիչ քննությունների անցկացման վերջնաժամկետ է հաստատվել հունիսի 8-28-ը՝ 1-3-րդ կուրսեցիների համար, և մայիսի 27-ից հունիսի 10-ը՝ 4-րդ կուրսեցիների համար:

Պարտքերի մարումն ընթանալու է 2 փուլով: 1-3-րդ կուրսեցիների համար 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 2-6-ը, 2-րդ փուլը՝ սեպտեմբերի 16-20-ը, 4-րդ կուրսի ուսանողների համար՝ համապատասխանաբար հունիսի 11-12-ը և հունիսի 13-14-ը:

Մագիստրատուրայի կրթական ծրագրով ուսումնական պարապմունքները (ներառյալ պրակտիկան) կանցկացվեն փետրվարի 11-ից հունիսի 7-ը: Ընթացիկ քննությունների 1-ին և 2-րդ փուլերի համար ժամկետներ հաստատվել են համապատասխանաբար մարտի 25-ից ապրիլի 5-ը և մայիսի 20-ից մայիսի 31-ը: Վերջնական քննությունները կանցկացվեն հունիսի 8-ից 28-ը, իսկ պարտքերի մարման 1-ին ու 2-րդ փուլերը՝ սեպտեմբերի 2-ից 6-ը և սեպտեմբերի 16-ից 20-ը:

Ըստ ուսումնական պլանի՝ ստուգարքները կազմակերպվում են տվյալ առարկայի վերջին պարապմունքից հետո՝ դասերից հետո: Ընթացիկ քննությունների կիսամյակային տևողությունը չի գերազանցում 1 շաբաթը:

Back to top