поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

–  Տիկի՛ն Թումանյան, վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ  ԿԳ նախարարությունում ռեկտորների խորհրդի՝ 2019 թ. հունվարի 9-ին կայացած նիստում, ի թիվս  այլ հարցերի,  խոսվել է նաև ՎՊՀ ռեկտորի հավանական թեկնածուի կամ թեկնածուների մասին:

– Հիշյալ նիստում քննարկվել են որոշակի հարցեր, եղել են հակիրճ հաշվետվություններ, իսկ համալսարանում տարածված լուրերը՝ կապված ռեկտորի հավանական թեկնածուների հետ, բացարձակ ապատեղեկատվություն է. Այդպիսի հարց չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել:

– Ի՞նչ հարցեր են քննարկվել:

– Նախարարի կողմից առաջարկվել է ուշադրության կենտրոնում պահել զինակոչի ենթակա ուսանողներին քննությունների շրջանում որոշակի արտոնություններ տալու հարցը. խոսքը զինակոչիկներին կիսամյակային քննություններն ավելի վաղ հանձնելու  թույլատրության մասին է:  ՎՊՀ-ում տարիներ ի վեր համապատասխան կարգի շրջանակներում գործում են նշված խնդրի լուծման մեխանիզմներ:

Լիանա Պեչենևսկայա

Back to top