поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեն գործում է «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ նպատակ ունենալով աշխատակազմի անդամների շահերի և իրավունքների պաշտպանությունը: Գործատուի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» կնքված կոլեկտիվ պայմանագրի, որը  կնքվում է երեք տարի ժամանակով:

Արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը նշում է, որ աշխատողի իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն զգացվում է, երբ խախտվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված որևէ դրույթ: Խնդիրներին անդրադառնալու համար, սակայն, միշտ չէ, որ պարտադիր է լինում աշխատակիցների դիմումը: Հարցը քննարկվում է գործատուի հետ, առաջարկվում են լուծման տարբերակներ:

Աշխատանքային շահերի պաշտպանությունից բացի՝ արհկոմը գործատուի հետ համատեղ իրականացնում է աշխատողների հանգստի և առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր: Տարիների ընթացքում արհկոմի կողմից մշակվել և գործատուին են ներկայացվել տարբեր կանոնակարգեր, որոնք նպատակ ունեն աջակցելու աշխատակիցներին տարբեր (աշխատանքային, սոցիալական, առողջական և այլ) խնդիրներ առաջանալու ժամանակ:

Առողջության պահպանման համար կարևոր է առողջարանային ուղեգրերի տրամադրումը համալսարանի կողմից, որն իրականացվում է 2005 թվականից, որից օգտվում են համալասարանի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ:

Արդեն երրորդ տարին  է՝ համալսարանի աշխատակիցների մինչև 12 տարեկան երեխաներին  Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ  տրամադրվում է 5000-ական դրամ գումար: «Բազում» ուսումնամարզական հանգրվանում ավանդական է դարձել ամռան ամիսներին աշխատակիցների երեխաների հանգստի կազմակերպումը:

Արհկոմը ֆինանսական աջակցություն  է ցուցաբերում տարվա ընթացքում համահամալսարանական և տարբեր  ստորաբաժանումների կողմից կազմակերպվող միջոցառումներին:

ՎՊՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ համալսարանի բոլոր 9 ստորաբաժանումներից, մշտապես գործում է  վերստուգիչ հանձնաժողովը, որի  կազմում  ընդգրկված է 3 աշխատակից:

Արհկոմը անդամակցում է Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների միությանը և հանդիսանում է բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միության հիմնադիր անդամ:

Back to top