поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Որոշվեցին ՎՊՀ  «Լավագույն ուսանող» և «Լավագույն կուրս» անվանակարգերում 2018 թվականի հաղթողները: Դեկտեմբերի 26-ին նիստերի դահլիճում մրցութային հանձնաժողովն ամփոփեց վերջնական արդյունքները, որոնց հանգել էին՝ առաջնորդվելով մրցույթի անցկացման կարգով, ուսումնասիրելով ուսանողների առաջադիմության ու հասարակական ակտիվության մակարդակը:

Հիմք ընդունելով մրցանակաբաշխության կանոնակարգը, մրցութային հանձնաժողովի որոշումը և ղեկավարվելով  «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ    հոդվածով՝ 2018 թվականի համալսարանի «Լավագույն ուսանող» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին առկա ուսուցման համակարգի հետևյալ  ուսանողները՝

  1. Գասոյան Սիլվա Գրիգորի, «Հայոց լեզու  և գրականություն» (մագ. 2-րդ կուրս)
  2. Սահակյան Տաթևիկ Համլետի, «Սոցիալական մանկավարժություն» (4-րդ կուրս)
  3. Շախկյան Արմինե Արմենի, «Հոգեբանություն» (մագ. 2-րդ կուրս)
  4. Հախվերդյան Գևորգ Արմենի, «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» (3-րդ կուրս)
  5. Խուդավերդյան Օֆելյա Հարությունի, «Դեղագործական քիմիա» (4-րդ կուրս)
  6. Պետրոսյան Նանե Աշոտի, «Դեղագործական քիմիա» (մագ. 2-րդ կուրս)
  7. Մելիքսեթյան Միլենա Սամսոնի, «Սոցիալական աշխատանք» (4-րդ կուրս) 

2018 թվականի «Լավագույն կուրս» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին հետևյալ կուրսերը՝

  1. «Դեղագործական քիմիա» 2-րդ
  2. «Հայոց լեզու և գրականություն» 4-րդ
  3. «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 3-րդ
  4. «Հոգեբանություն» 4-րդ
  5. « Իրավագիտություն» 4-րդ

Շնորհավորում ենք հաղթած ուսանողներին և կուրսերին, մաղթում արդյունավետ  ուսումնառություն ու նորանոր հաղթանակներ:

Back to top