поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Ամալյա Մանյանը համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ անցկացրեց հոգեբանական ասոցիատիվ սեմինար: Ներկայացված թեստերի միջոցով նպատակ կար պարզելու յուրաքանչյուր մասնակցի լավ և վատ, ուժեղ և թույլ կողմերը:

Սեմինարի ընթացքում տրվեցին հարցեր՝ առաջարկվող տարբերակներով: Տարբերակներից մեկը թղթին հանձնելուց հետո ստացված պատասխանը ըստ թեստի նկարագրում է մասնակցին հոգեբանական տեսանկյունից։ Նպատակն էր այս ձևով օգնել սեմինարի մասնակիցներին ինքնաբացահայտվելու, ցանկության դեպքում՝ փոխելու բնավորության այս կամ այն գիծը:

Սեմինարը կազմակերպվել է ՎՊՀ պատմաշախարհագրական ֆակուլտետի ՈՒԽ-֊ի կողմից։ Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկման միջոցով ներկայացրին իրենց տպավորությունները:

Back to top