поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ERASMUS+ PRINTel «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան  գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական  փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում նոյեմբերի 12-16-ը ՎՊՀ մի խումբ դասախոսներ վերապատրաստվել են Շվեդիայի Լինշոպինգի, Բելգիայի Լյովենի, Պորտուգալիայի Պորտոյի և Բարսելոնայի համալսարաններում: 

Դասավանդման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներին համապատասխան կրթություն ապահովելու նպատակով հավաստագրեր ստացած դասախոսները դասավանդման նոր մեթոդները կտեղափոխեն լսարան, ստացած փորձը կփոխանցեն գործընկերներին՝ տեղում վերապատրաստելով վերջիններիս:

Բուհի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում ՎՊՀ վերապատրաստված կադրերը ներկայացրին արտերկրում ձեռք բերած փորձը, մեր բուհում այն կիրառելու հնարավորություններն ու խնդիրները: Ուսումնամեթոդական վարչության հետ համատեղ քննարկվում են առկա մարտահրավերները, նախանշվում լուծման ուղիները:

2019 թ.  փետրվարին կմեկնարկի մեկշաբաթյա վերապատրաստման դասընթաց:

 Բուհի ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանի կարծիքով՝  հետագայում դա կարող է հեռավար ուսուցման համար ամուր հիմք դառնալ: 

Back to top