поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Լոռու մարզի դպրոցներում ավարտվեցին  մասնագիտական կողմնորոշման նպատակով նախատեսված այցերը: Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և զրույցներ են անցկացվել  ք. Վանաձորի և Լոռու մարզի 38 դպրոցներում: Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ֆակուլտետային ամբիոնների դասախոսներ, ակտիվ ուսանողներ և ՎՊՀ աշխատակիցներ: Մասնագիտական կողմնորոշման նպատակով հանդիպումներ են անցկացվել Վանաձորի 19 հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների հետ: Դպրոցներին տրամադրվել են  համալսարանի գործունեության, ՎՊՀ վարժարանի և քոլեջի մասին անհրաժեշտ նյութեր: Վանաձորի պետական համալսարանի 2019-2020 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերի  մասնագիտությունների, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական  աստիճանների ուսուցման կարգի, ուսման վարձավճարների, ուսանողական նպաստների և զեղչերի, ընդունելության նախապատրաստական դասընթացների մասին տեղեկություններ հաղորդելու և նյութեր տրամադրելու համար կատարվել են այցեր Վանաձորի 7 ավագ և  Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գուգարքի ավագ, Ստեփանավանի թիվ 6, Դսեղի, Վահագնիի, Շահումյանի, Գարգառի, Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցներ և հանդիպումներ կազմակերպվել  12-րդ դասարանների աշակերտների հետ:

Հետաքրքիր և ակտիվ հանդիպումներ են անցկացվել  Շահումյան, Դսեղ, Վահագնի գյուղերի միջնակարգ,  Սպիտակի ավագ, Վանաձորի թիվ 5, 17, 10 ավագ դպրոցներում:

Այցելած դպրոցների 12-րդ դասարանների աշակերտներից շուրջ 270-ը կողմնորոշված են դիմելու մեր համալսարան:

 

Ա.Իսկանդարյան

 Բուհ-դպրոց կապերի պատասխանատու

Back to top