поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Տոները մոտենում են, իսկ ՎՊՀ բոլոր ֆակուլտետներում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին վառվեցին համալսարանի գլխավոր գեղեցկուհու լույսերը: Սիրված մեղեդիների ընկերակցությամբ ու բարձր տրամադրությամբ բուհի ուսանողներն առիթը բաց չթողեցին լուսանկարվելու տոնի գլխավոր խորհրդանիշի հետ:

Չխախտելով ձևավորված ավանդույթը՝ այս տարի ևս տոնածառի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց գեղարվեստական համարներով, երգ ու պարով: 2019-ի սպասումներով ելույթներ ունեցան  ՎՊՀ «Ադելաս» պարային համույթի փոքրերի խումբը, բուհի տարբեր ֆակուլտետների շնորհալիներ:

Միջոցառման ամենասպասված պահը Ձմեռ պապի ու Ձյունանուշի մուտքն էր, որ ուղեկցվեց շնորհավորանքներով ու հաճելի անակնկալներով:

 2019-ի խորհրդանիշ խոզուկները և ամանորի բացիկները գտան իրենց տերերին:

Back to top