поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

1988-ի Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի նախօրեին ՎՊՀ–ում անցկացվեց  ուսումնատակտիկական վարժանք, որը մեկնարկեց պայմանական տագնապով: Այն նպատակ ուներ բարձրացնելու բուհի ուսանողության ու աշխատակազմի՝ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը, հերթական անգամ հիշեցնելու անվտանգության տեխնիկայի կարևորագույն կանոնները:

ՎՊՀ-ում նմանօրինակ վարժանքներ պարբերաբար կազմակերպվում են. պատասխանատուները նկատում են, որ տարեցտարի բարձրանում է արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը, խուճապի մատնվելու դեպքեր էլ գրեթե չեն գրանցվում:

Ուսումնատակտիկական վարժանքի ընթացքում եղան պայմանական վիրավորներ, ինչի արդյունքում հերթական ստուգատեսն անցավ բուհի բուժանձնակազմն ու հրշեջ-փրկարարական միավորումը: Բոլոր ստորաբաժանումների համար հստակեցվել էին տարածքը լքելու ամենամոտ ու ապահով ելքերը:

Ուսումնավարժանքի պատշաճ կազմակերպման նպատակով գործի էր դրվել ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության մարդկային ներուժը, նաև՝ 4 միավոր տեխնիկա: Տեղում էր նաև շտապ բուժօգնության  անձնակազմը: Նախատեսվածի համաձայն՝  բռնկված հրդեհի աղբյուրը արագորեն հայտնաբերվեց և վերացվեց: Լսարաններում մնացած ուսանողներին՝ պայմանական վիրավորներին, շենքերից դուրս բերելուց հետո շատ արագ ցուցաբերվեցին առաջին բուժօգնություն և հոգեբանական աջակցություն:

Ուսումնատակտիկական վարժանքը գնահատվեց բավարար (վատ կամ բավարար հնարավորից): Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը ամփոփիչ խոսքում գնահատեց ուսանողների պատրաստվածությունը և կազմակերպչական աշխատանքների արդյունավետությունը:

Back to top