поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի  ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վանանե Միրզոյանը և օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը մասնակցել են ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան  գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական  փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծին՝ ս/թ նոյեմբերի 5-9-ը Ավստրիայի Գրաց քաղաքի կիրառական գիտությունների համալսարանում (FH JOANNEUM GESELLSCHAFT MBH (FHJ)) մասնակցելով  դասախոսական կազմի որակավորման բարձրացման  դասընթացին։   

Այցելության նպատակն էր Գրացի համալսարանի կողմից կազմակերպված «Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն» թեմայով դասավանդողների վերապատրաստման հնգօրյա դասընթացների հենքով ձեռք բերել արդիական պահանջները բավարարող նոր գիտելիքներ ու հմտություններ, կիրառելու դրանք  ՎՊՀ ուսումնական գործընթացում: Ներկայացվել էին հիբրիդային ուսուցման տեսակները, հնարավորություններն ու դժվարությունները, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև հիբրիդային ուսուցման առցանց գործիքները՝ MOOC, Trello, e-Portfolio:

Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են հիբրիդային/համակցված դասավանդման և ուսումնառության հայեցակարգը, մոտեցումները,  պահանջվող ենթակառուցվածքները: Արդյունքում դասախոսները հնարավորություն են ունեցել.

  • քննարկել դասավանդողի փոփոխված դերը առցանց կարգավորումներում և գնահատել հետադարձ կապը,
  • տիրապետել առցանց համագործակցային գործիքներին, որոնք միտված են նախագծով սահմանված դասընթացների աջակցությանը,
  • ստեղծել մուլտիմեդիայով աշխատանքներ, ինչպիսիք են ներկայացումները (presentations), տեսանյութերը կամ էլեկտրոնային գրքերը՝ որպես դասավանդման գործընթացում դիդակտիկ մոտեցումներ:

Դասընթացի ավարտին   մասնակիցներին հանձնվել են վկայականներ:

Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Վ. Միրզոյանը և Ա. Դանիելյանը նախատեսում են 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին  ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել դասախոսների վերապատրաստում՝ դասավանդման և ուսումնառության նորարարական ու տեխնոլոգիապես հագեցած վերոնշյալ մեթոդի վերաբերյալ:

Back to top