поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ որակի ապահովման կենտրոնը (ՈԱԿ) գործում է երկու հիմնական ուղղություններով` որակի ներքին և արտաքին ապահովում:  Կենտրոնի նպատակն է ձևավորել որակի մշակույթ, որը ներառում է որակի ապահովում, կառավարում և բարելավում: «Այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ ներգրավված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ, վարչական աշխատակազմ, գործատուներ և այլն»,– նկատում է կենտրոնի ղեկավար, հ. գ. թ., դոցենտ Մարգարիտա Շահվերդյանը: 

ՈԱԿ մասնագիտական թիմն իրականացնում է ուսումնասիրություններ, վերլուծություններ, մոնիթորինգ և  աուդիտ:  Այդ աշխատանքներն իրականացվում են ի նպաստ ուսանողակենտրոն ուսուցման արդյունավետության, կառավարման համակարգի կատարելագործման, թափանցիկության,  գիտահետազոտական միջավայրի բարելավման:

ՈԱԿ-ն աշխատում է որակի ապահովման ֆակուլտետային աշխատախմբերի, ուսանողական խորհուրդների հետ համատեղ, վեր հանելով կարիքները, ներկայացնելով առաջարկություններ, խորհրդատվություն, ուղղորդում:

Այդպիսի համագործակցության արդյունք է համալսարանի կառավարման քաղաքականության փոփոխությունը՝ միտված դիմակայելու ներկայիս բարձրագույն մասնագիտական կրթության մարտահրավերներին: ՈԱԿ-ի դերը կարևոր է կադրերի հավաքագրման, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական ռեսուրսների կառավարման, վարչատնտեսական ստորաբաժանումների քաղաքականության փոփոխության գործընթացներում: 

Համագործակցության մեկ այլ օրինակ է ուսանողների հետ համատեղ նրանց կարիքների վերհանումը, առաջարկների ներկայացումը: Կարևոր են նաև ուսանողներին տրամադրվող խորհրդատվությունները, որոնք դրականորեն են ազդում բուհական կյանքին նրանց  ադապտացվելու գործընթացի վրա:

Որակի արտաքին ապահովման կարևորագույն գործառույթներից է համալսարանի հավատագրման երկրորդ շրջափուլին ներգրավումը, որը յուրօրինակ մարտահրավեր է համալսարանի համար:

Back to top