Ռեկտորատի նոյեմբերի 19-ի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի ղեկավարությամբ քննարկվեցին բուհի հավատարմագրման հայտի նախապատրաստական աշխատանքները: Բոլոր ֆակուլտետների դեկանները զեկուցումներ ներկայացրին հավատարմագրման գործընթացի վերաբերյալ: Հանձնարարվեց չխախտել փաստաթղթերի հանձնման ժամկետները:
Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարգարիտա Շահվերդյանը խոսեց ստորաբաժանումների տրամադրած փաստաթղթերում առկա բացթողումներից. հանձնարարվեց արագորեն շտկել բոլոր թերությունները:
Հաստատվեցին ուսման վճարի մասնակի մարման հնարավորություն ստացած ուսանողների անունները, խոսվեց դրա անհրաժեշտությունից:
Քննարկվեցին ընթացիկ հարցեր. Ս. Թումանյանի առաջարկով օրակարգում ավելացվեց ևս մեկ հարց՝ կապված բուհում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Բոլոր դեկանները խոսեցին իրենց ղեկավարած ֆակուլտետներում տիրող միջանձնային և աշխատանքային իրավիճակից: