поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 2018 թվականի դրամահավաքը, որից այս տարի ևս ՎՊՀ-ն անմասն չմնաց: Նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսից ուղիղ հեռարձակմամբ հիմնադրամը անցկացնելու է 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնը: Հանգանակված միջոցները նպատակաուղղվելու են Հայաստան և Արցախ:

Դրամահավաքին բուհի կողմից հանգանակվեց 100.000, վարժարանի կողմից՝ 50.000 դրամ: Գումարն ուղղվելու է Արցախում արևային էներգիայի կիրառման ծրագրին, որ սկսվել է Շուշիի շրջանից: Քարինտակ համայնքում արդեն 50 տնտեսություն օգտագործում է այլընտրանքային էներգիա:

2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից՝ Հեռուստամարաթոն – 2018-ի ընթացքում նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծումը:

Back to top