поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում  էր բուհի նախկին շրջանավարտ Արմեն Մատինյանը, որ Ֆրանսիայում բնակվող համակուրսեցու՝ հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գառնիկ Մազմանյանի հետ համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի ուսանողներին արդեն 2 տարի խրախուսում է բարձր առաջադիմության համար:

Բուհի գիտխորհուրդը վերջին նիստում քննարկել էր նախկին շրջանավարտների դիմումն այն մասին, որ տրամադրվող ամենամյա միանվագ կրթաթոշակը կրի իրենց ընկերոջ՝ կյանքից անժամանակ հեռացած Արսեն Հարությունյանի անունը: Վերջինս ուսանողության տարիներին հիմնադրել և խմբագրել է բուհական «Դասամիջոց» պարբերականը:

Կրթաթոշակից  այս անգամ օգտվեց պատմաշխարհագրական ֆակուլտետի 5 ուսանող: Ընտրությունը կատարելիս նախ ուշադրություն է դարձվել առաջադիմությանը, միջին որակական գնահատականին: Ընտրված բոլոր ուսանողները ուսումնական գործընթացում աչքի են ընկել ակտիվությամբ, համալսարանական և միջբուհական միջոցառումներում իրենց լավագույնս դրսևորել:

40.000-ական դրամ միանվագ կրթաթոշակները ուսանողներին հանձնվեցին առձեռն՝ Ա. Մատինյանի կողմից: Նա ուսանողներին մաղթեց՝ շարունակել պահել բարձր առաջադիմությունը, բայց նաև չմոռանալ ուսանողական կյանքի մասին, հաճախ կազմակերպել միջոցառումներ:

Կրթաթոշակից օգտված ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին բարերարներին՝ շեշտելով, որ այն խիստ պարտավորեցնող է:

Back to top