поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը՝ օրակարգի 8 հարցով, 39 անդամներից 36-ի մասնակցությամբ:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվեց ֆակուլտետների գիտամեթոդական խորհուրդների աշխատանքների վերլուծությունը: Խնդիրներին ու բարելավման հեռանկարներին անդրադարձան բանասիրական և ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետների դեկանները:  Ֆիզմաթ ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը խոսեց ֆակուլտետային ՈՒԳԸ-ների սերնդափոխության խնդրի մասին՝ նկատելով, որ ցանկացած գործունեություն պահանջում է ճշգրիտ մատենավարություն, իսկ ավարտական կուրսում ՈՒԳԸ նախագահ ընտրվող և բուհն ավարտող ուսանողին ամեն անգամ մատենավարություն սովորեցնելը դեկանը համարում է ժամանակի անտեղի կորուստ: Մյուս խնդիրը, որի մասին խոսեց Հ, Գրիգորյանը, գիտխորհրդում ընդգրկված ուսանողների պասսիվությունն է. որպես փաստարկ նա վկայակոչեց 2014-ից մինչ օրս բարձրացված խնդիրների շրջանակը. ուսանողները խոսում են, քննարկում, բայց երբևէ չեն բարձրաձայնում:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին՝ պրակտիկաների ծրագրի և կամընտրական դասընթացների քննարկում, միջանկյալ քննությունների ժամանակացույցների հաստատում և այլն:

Օրակարգի հաջորդ հարցը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկանի պաշտոնի 2018 թ. հոկտեմբերի 25-ին կայացած  ընտրությունների արդյունքների հաստատումն էր. հարցն ընդունվեց միաձայն. դեկանի պաշտոնում հաստատվեց կենսաբանաքիմիակն գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զարուհի Վարդանյանը:

Հաջորդիվ քննարկման դրվեց  2018 թ. հոկտեմբերի 25-ին կայացած պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկանի ընտրությունների արդյունքների հաստատման հարցը: Ձայների 9 կողմ, 13 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հարցը մերժվեց:

Օրակարգի հաջորդ հարցով 2018-19 ուտարվա հեռակա բակալավրիատի ընդունելության պատասխանատու քարտուղար Սամվել Աղաջանյանը խոսեց ընդունելության արդյունքների մասին: 137 դիմորդից ընդունվել է 64-ը, ևս 4-ը՝ սփյուռքից: Ամենաշատ դիմորդների թիվը՝ 24, արձանագրվել է   «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժնում: Բոլոր բաժիններում ընդունված դիմորդներ կան, սակայն կան նաև բաժիններ, որտեղ ընդունվել են մեկական դիմորդներ:

Քննարկվեցին ընթացիկ այլ  հարցեր՝ կապված կարգերի ու կանոնակարգերի քննարկման և հաստատման հետ: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երիտասարդ դասախոսների մենթորության կազմակերպման և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման  կարգերին ու կատարված փոփոխություններին անդրադարձան ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանը և գիտխորհրդի գիտական քարտուղար Սեդա Բեժանյանը:

           Լիանա Պեչենևսկայա

Back to top