поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էին Վանաձորի թիվ 4 դպրոցի  9-րդ դասարանի աշակերտները. նպատակը համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսեցիների ավարտական պրակտիկան հիշարժան ձեռնարկումով եզրափակելու ցանկությունն էր: Բուհ-դպրոց կապի ամրապնդման տեսանկյունից սա նաև հերթական հնարավորությունն էր՝ դպրոցականներին մերձեցնելու համալսարանին, համատեղելու հաճելին օգտակարի հետ:

Ավարտական պրակտիկայի ընթացքում 4-րդ կուրսեցիները ընտրել էին ակտիվությամբ առավել աչքի ընկած աշակերտներին, նրանցից ձևավորել ինտելեկտուալ թիմեր, նշանակել ավագներ: Խաղ-վիկտորինայի մրցատյանը կազմավորվել էր ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներից և թիվ 4 դպրոցի ուսուցիչներից:

Վիկտորինայի ընթացքում հնչեցին տրամաբանական հարցեր, որոնց մեծ մասին աշակերտները կարողացան հստակ պատասխաններ տալ: Եղան նաև գեղարվեստական համարներ:

Հաղթող թիմին բուհի կողմից հանձնվեցին նվերներ, մասնակիցներին՝ շնորհակալագրեր:

Back to top