поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ ապագա սոցմանկավարժները պրակտիկան անցկացրել են Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 և Հ. Թումանյանի անվան թիվ 3, և Սպիտակի մի շարք դպրոցներում: Պրակտիկայի պաշտպանությանը ուսանողները ներկայացրին ստացած գիտելիքների ու կատարած աշխատանքի ամփոփ հաշվետվություն:

Պրակտիկայի ընթացքում ձեռք են բերվել գործնական սոցմանկավարժական գիտելիքներ ու հմտություններ: Ուսանողներն առաջին շաբաթվա ընթացքում ծանոթացել էին դպրոցի մասնագիտական թիմի հետ, ուսումնասիրել նրանց աշխատանքային գործունեությունը, համապատասխան փաստաթղթերը, օգտագործվող մեթոդիկաները, անհատական աշխատանքները: Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել կիրառելու իրենց գիտելիքները՝ օգտագործելով ախտորոշիչ, պրոյեկտիվ մեթոդիկաներ, ուսումնասիրել են  աշակերտների վարքային առանձնահատկությունները:

Աշխատանքի ընթացքում օգտագործվել է խաղային թերապիա. ուսանողների կողմից ստեղծվել է «Եռանկյունաչափական պատկերներ» խաղը, որի նպատակն է մոտորիկայի, հիշողության, տեսողական և տարածական ընկալման զարգացումը: Զանազան այլ խաղերի միջոցով ուսումնասիրվել են երեխաների համեմատելու, հակադրելու կարողությունները:

Ամփոփելով կատարած աշխատանքները՝ ուսանողները եկել են այն եզրահանգման, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ սոցմանկավարժի աշխատանքը բարդ և պատասխանատու է. այն պետք է հիմնված լինի մասնագիտական ու անհատական գիտելիքների հարուստ պաշարի վրա:

Back to top