поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ ՈՒԳԸ-ը սկսել է հերթական՝ 8-րդ նստաշրջանը՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակներին: Ուսանողական  հանրապետական  գիտաժողովին, որ ՎՊՀ պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել էր ուսանողների ջանքերով, մասնակցում էին Արցախի պետական և ՀՀ 8 համալսարանների  80-ից ավելի ուսանողներ:

Մասնակից բուհերի թվում էին Հայաստանի Ամերիկյան, Վանաձորի,  Արցախի, Գավառի  պետական, Վ. Սարգսյանի անվան ռազմական, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: Վերջինիս մասնակցությունը գիտաժողովին աննախադեպ է:

Լիագումար նիստում ողջունելով մասնակիցներին՝ ՎՊՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Արեն Սանթոյանը կարևորեց այն հանգամանքը, որ հանրապետության 8 բուհերի ուսանողներ համախմբվել են գիտաժողովի շրջանակներում, ապա հույս հայտնեց, որ հաջորդ՝ 9-րդ գիտաժողովն ավելի մեծ թվով մասնակիցների կբերի Վանաձոր: Ա. Սանթոյանն ընդգծեց, որ գիտության ոլորտում նոր ասելիք միշտ կա:

ՎՊՀ պատմության ամբիոնի դասախոս Արման Բերնեցյանը կարևորեց ոչ միայն գիտաժողովի անցկացումը, այլև այն, որ գիտական այս կարևոր իրադարձությունը նվիրվել է Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակներին:

Լիագումար նիստից հետո աշխատանքները շարունակվեցին 5 բաժանմունքներում եզվաբանության, գրականության, տնտեսագիտության և բնագիտության, կենսաբանության և քիմիայի, մանկավարժության և հոգեբանության):

Գիտաժողովի ավարտին զեկուցումների հեղինակներին հանձնվեցին մասնակցության վկայականներ:

Լավագույն աշխատանքները կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Գիտաժողովի լիագումար նիստի տեսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

https://www.facebook.com/vanadzor.vph/videos/2151335931788243/?notif_id=1541488238793811&notif_t=live_video

Back to top