поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հոկտեմբերի 26-27-ը Շիրակի պետական համալսարանում կայացած Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված ‹‹Կրթության արդի հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցեցին ՎՊՀ դասախոսներ և ուսանողներ:

Գիտաժողովի նպատակն էր վերհանել հանրակրթության և բարձրագույն կրթության մեջ արդի հիմնախնդիրները, խոսել նորագույն մեթոդներից, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներից:

Հայաստանի և Արցախի առաջատար բուհերի ներկայացուցիչների հետ գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 5 երկրների 9 համալսարաններից 120 մասնակիցներ, որոնցից 33-ի մասնակցությունը նախատեսված էր հեռակա կարգով:

Երկօրյա գիտաժողովի հիմնական ուղղություններով՝ մանկավարժական գիտություններ ու մասնավոր մեթոդիկաներ, գիտական զեկուցումները ներկայացվեցին 3 բաժանմունքներում:

ՎՊՀ հենակետային վարժարանի ուսուցչուհի, բ. գ. թ. Ալլա Սարգսյանը լսարանին ներկայացրեց «Գիտական համանունները միջառարկայական համատեքստում» զեկուցումը:

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ. գ. թ., դոցենտ Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց «Արժույթի ուսուցումն ավագ դպրոցում» թեման:

ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Լիլիթ Վերանյանը և Արմինե Շախկյանը ներկայացրին «Հումորը՝ որպես հոգեբանական երևույթ, և նրա դերը անձի հոգեբանական անվտանգության համակարգում» և «Սոցիալապես անապահով և ոչ լիարժեք ընտանիքների ազդեցությունը երեխայի հուզական ոլորտի վրա» թեմաները:

ՎՊՀ հայցորդ Հասմիկ Խաչատրյանի զեկուցման թեման էր «Խոսքի զարգացման աշխատանքները միջին դպրոցում տարրականի հենքի վրա»:

Գիտաժողովն անցավ քննարկումների, կարծիքների փոխանակման պայմաններում:

Սեփ. լրատվություն

                                                                                   

Back to top