поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ  նիստերի դահլիճում կայացավ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր  իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման համար նախատեսված մրցույթի ներբուհական փուլը: Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և մասնագիտական ակտիվություն, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը,  խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում,  բարձրացնել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

Մրցույթի ներբուհական փուլի թեկնածուներին ընտրելու համար դահլիճում էր հավաքվել մրցութային հանձնաժողովը, որի կազմում էին համապատասխան ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, ինչպես նաև գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողների հետ արտաուսումնական աշխատանքների համակարգման բաժնի, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ:

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով մրցույթին մասնակցել կարող էին ըստ հետևյալ ոլորտների` բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ,  հայագիտություն:

Հավասար պայմանների առկայության դեպքում անկախ հանձնաժողովը ստիպված էր ուսումնասիրել ուսանողների միջին որակավորման գնահատականները:

Մրցույթի արդյունքները կամփոփի ՀՀ ԿԳՆ-ը: Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում կորոշի հաղթողներին՝ ըստ հավաքած առավելագույն միավորների քանակի: Հավասար միավորների դեպքում հաշվի կառնվի ուսանողի առաջադիմությունը և ոլորտում ըստ հերթականության ներկայացված չափանիշները: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն հավաստագրերով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:

Կից ներկայացվում է մրցույթի ներբուհական փուլում ընտրված թեկնածուների ցուցակը:

                                                                                                                Սեփ. լրատվություն

Back to top