поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2004-ից հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշվում է որպես Հայ մամուլի օր: Օրվա առթիվ ՎՊՀ ավագ և կրտսեր սերնդի լրագրողները կլոր սեղանի շուրջ քննարկեցին ԶԼՄ-ների ազատության խնդիրները: Լրագրության բաժնի 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման  գլխավոր թեման հետհեղափոխական մամուլն էր՝ իր երբեմն ոչ այնքան «թավշյա» դրսևորումներով: Բուռն քննարկում ծավալվեց. տեսակետների բազմազանությունը գրագետ բանավեճի առիթ դարձան:

Ներկա լրագրողները իրենց կրտսեր գործընկերներին ներկայացրին տարիների իրենց հարուստ փորձը. սա հնարավորություն տվեց ապագա լրագրողներին հասկանալու, թե ինչ է իրական գրաքննությունը: Նորագույն ժամանակները թելադրում են լրատվության նոր մոտեցումներ. պահանջները ևս փոխվել են: Այն, ինչ տարիներ առաջ անցնում էր իշխանությունների «խոշորացույցի» տակով, այսօր առցանց դառնում է բազմահազարանոց լսարանի սեփականությունը՝ երբեմն հասնելով գռեհկության:

Ներկաներից ոմանք նկատեցին, որ հեղափոխությունից առաջ և հետո գրաքննության տեսանկյունից մեդիադաշտում շատ բան չի փոխվել: Կոմերցիոն գործառույթներից ելնելով՝ թե՛ մարզային, թե՛ հանրապետական ԶԼՄ-ները տեղեկատվական հոսքին մոտենում են ընտրողաբար: Պատճառներից մեկն էլ այն է, որ լրատվամիջոցների մեծ մասը, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր կուսակցականացված է:

Քննարկումն անցավ դրական մթնոլորտում՝ փոխըմբռնման և հարգանքի պայմաններում:

 Շնորհավոր Հայ մամուլի օրը:

Back to top