поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2018 թվականի հոկտեմբերի 1-ին վախճանվեց ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան, գրող, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը։ Հոկտեմբերի 16-ին ՎՊՀ-ում շանսոնի արքայի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել մշակույթի կենտրոնը։ Միջոցառման ընթացքում ուսանողների կատարմամբ հնչեցին Ազնավուրի հայտնի երգերից։

Շառլ Ազնավուրը աշխարհահռչակ երգիչ էր, և դա իր արտացոլումը գտավ նաև միջոցառման մեջ. երգերը հնչեցին ֆրանսերեն, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Ընթերցվեցին նրա բանաստեղծությունները հայերեն և ֆրանսերեն լեզուներով։  ՎՊՀ ուսանողուհի Օֆելյա Բաղդասարյանը, ով նաև մասնակցում էր միջոցառմանը, մեզ հետ զրույցում ասաց.

– Պատահական չէ, որ  ողջ աշխարհում և հատկապես Ֆրանսիայում մեզ` հայերիս, ճանաչում են շնորհիվ նաև Ազնավուրի։ Դա խոսում է նրա մեծության մասին: Չմոռանանք նաև մեծ բարերարի՝ 1988-ի անձնվեր գործի մասին: Ազնավուրը ապրում է բոլորիս մեջ. ահա այսօրվա խորհուրդը։

 

Թեհմինե Բաղրամյան

Լրագրություն, 2-րդ կուրս

Back to top