поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Օրերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է սպորտի վարպետի կոչումներ շնորհելու արդյունքները: ՎՊՀ  բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Նունե Աղաջանյանը արժանացել է սպորտի վարպետի կոչման:

Այս տարվա փետրվարին Ծաղկաձորում անցկացված լեռնադահուկային սպորտի առաջնությանը կանանց հատուկ ոլորավայրէջք մրցաձևում Նունեն գրավել է 1-ին տեղը:

Ջերմորեն շնորհավորում ենք մեր ուսանողին մարզական ձեռքբերումների համար, մաղթում նոր նվաճումներ:

Back to top