поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կայացել է Վոլգոգրադի պետական համալսարանի կողմից հայտարարված «Время деньги» խորագիրը կրող միջազգային ուսանողական  ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր համալսարանների ուսանողները: ՎՊՀ-ը ներկայացրել է «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» ու «Կառավարում»  բաժինների առաջինից  չորորդ կուրսերի ուսանողներից բաղկացած  թիմը՝ մարզիչ Հրայր Պապոյանի ղեկավարությամբ:

ՎՊՀ թիմին (Ամալյա Մանյան՝«Կառավարում», 2-րդ կուրս, Գևորգ Հախվերդյան՝«Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», 3-րդ կուրս, Աննա Մխիթարյան՝«Կառավարում», 4-րդ կուրս,  Հովհաննես Ղուկասյան՝ «Կառավարում», 3-րդ կուրս) հանձնարարվել է ներկայացնել ուսումնասիրություն ԵԱՏՄ ապահովագրական  շուկայի վերաբերյալ: Առաջադրանքը մեր թիմը կատարել է լավագույնս, ինչի շնորհիվ առաջադրված ոլորտում ճանաչվել է հաղթող:

Վոլգոգրադի պետական համալսարանից ՎՊՀ  հրավեր է ուղարկվել հոկտեմբերի 17-ից 21-ը մասնակցելու հաջորդ փուլին, մանրամասն ներկայացնելու թեման ու դրա հետ կապված նոր առաջարկությունները:  

Մեր ուսանողներին մաղթում ենք հաջողություններ և բարի ճանապարհ:

Back to top