поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

1922 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Այն հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ: Հոգեկան առողջության համաշխարհային օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող համաշխարհային և միջազգային օրերի ցանկում։

ՎՊՀ-ում 2011 թվականից գործում է հոգեբանական աջակցության կենտրոն, որը բուհի ուսանողների համար իրականացնում է հոգեբանական խորհրդատվություններ:

ՎՊՀ  հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, կենտրոնի խորհրդատու Նունե Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնի դերը ուսանողների կյանքում կարևոր է: Դրա վկայությունը ուսանողների  հաճախակի դիմումներն են կենտրոնին՝ հոգեբանական աջակցություն ստանալու ակնկալիքով:

Ուսանող-խորհրդատու հարաբերություններում կարևոր գործոններից մեկը տեղեկացվածության և վստահության ապահովումն է: Այդ նպատակով կենտրոնի խորհրդատուն այցելում է բոլոր կուրսեր, ուսանողներին ծանոթացնում կենտրոնի գործառույթներին: «Վստահության մթնոլորտն առավել կամրապնդվեր, եթե  կենտրոնն ապահովվեր ավելի հարմար աշխատանքային սենյակով՝ պատուհանի առկայությամբ»,-  նկատում է զրուցակիցս:

Օրվա գլխավոր խորհուրդն է՝ պահպանել ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջությունը, գտնել ինքնակայացման ճիշտ ուղին:

                                                                               Լիանա Պեչենևսկայա

Back to top