поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Առաջին անգամ ՎՊՀ-ում է Վոլգոգրադի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դմիտրի Աստախովը. նպատակն է՝ կենսաբանաքիմիական ֆակուտետի ուսանողներին  ներկայացնել  իր գիտական աշխատությունների արդյունքները:

Ռուս կենսաբանի ուսումնասիրության թեման երկթև միջատների ընտանիքն է, աշխատության ղեկավարը՝ ծագումով հայ Վերա Ռիխտերը, ում ղեկավարությամբ լույս տեսած «Ռուսաստանի էնտոմոլոգիական հասարակության աշխատանքները» վերտառությամբ գիրքը հյուրը նվիրեց ՎՊՀ կենսաբանության ամբիոնին: 

Այցը հետաքրքիր էր երկուստեք. ՎՊՀ ուսանողների համար այն դրսից ժամանած հյուրի հետ շփման լավագույն առիթ էր, իսկ հյուրի համար՝ մեր երկրի բուսական ու կենդանական աշխարհը գոնե կարճ ժամանակով տեսնելու հնարավորություն:

Ուշագրավ է, որ դասախոսության ընթացքում Դ. Աստախովը միջատների մասին խոսելիս  հիշատակում էր հայկական անվանումներ, որոնց այդ կերպ ժամանակին կոչել է իր գիտական աշխատության ղեկավար Վ. Ռիխտերը: Հետաքրքրական է, որ այդ անվանումներն արդեն մտել են գիտական տերմինաբանության մեջ և այսօր արդեն բավականին կիրառելի են (Ռուզաննա, Արմենակուս և այլ): Միջատներին հայերեն անվանակոչելն ինչ-որ իմաստով ներկայացնում է մեր երկիրը:

31-ամյա կենսաբանը կյանքի 12 տարիները նվիրել է միջատաբանությանը, մասնավորապես՝ երկթևավորներին: Դ. Աստախովը եզակի դիպտերոլոգներից է (մասնագետ, ով ուսումնասիրում է ճանճերին և մոծակներին) ՌԴ-ում:

Ինչպես մեզ հետ զրույցում ժպիտով նկատեց Դ. Աստախովի տիկինը՝ Աննա Աստախովան, յուրաքանչյուր տարի մայիսից մինչև սեպտեմբեր ողջ Կովկասով սկսվում են ամուսնու ուսումնասիրությունները: Միջատների բազմացման շրջանը բուռն հետազոտությունների ընթացք է է կենսաբանի համար: Այժմ արդեն ուսումնասիրում է ոչ միայն միջատների տեսակների նմանություններն ու տարբերությունները, այլև գենետիկ հատկությունները:

                                                                                              Լիանա Պեչենևսկայա

Back to top