поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում շարունակվում են Լինշյոպինգի համալսարանից  հրավիրված հյուրերի դասախոսությունները: Հերթականը սկսվեց Գերմանիայի մասին երկրագիտական տեղեկություններով: Գերմանացի Վ. Շմիդտը խոսեց Գերմանիայի՝ ԵՄ կազմում ունեցած դերից և սահմանակից երկրների հետ հարաբերություններից:

Պատմական ակնարկով Շմիդտը ներկայացրեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի պատմությունը,  հատկապես՝ Բեռլինում տեղի ունեցած իրադարձությունները:

Դասախոսության ընթացքում մեծ թվով զննական նյութերի և պարագաների առկայության շնորհիվ թեման առավել մատչելի ու հետաքրքիր մատուցվեց: Խմբային աշխատանքի միջոցով էլ ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել, այլև արտահայտել տեսակետներ:

                                                                                             Լիանա Պեչենևսկայա

Back to top