поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սեպտեմբերի 28-ին ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր Թ. Շահվերդյանի, մ. գ. թ., դոցենտ Ս. Բեժանյանի և մ. գ. թ., դոցենտ Ա. Հովհաննիսյանի առաջնորդությամբ «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ուսումնաճանաչողական էքսկուրսիա մեկնեցին Գյումրի՝ «Երեխաների տուն» և ներառական «Փուռ» սրճարան:

Էքսկուրսիային մասնակցում էին 22 ուսանողներ, նպատակն էր՝ սոցիալական մանկավարժի աշխատանքը մասնագիտական կողմնորոշման համակարգում:

Գյումրիում հյուրերին ջերմ ընդունելության արժանացրին «Երեխաների տուն» հաստատության տնօրեն Աննա Բեկջանյանը և ներառական «Փուռ» սրճարանի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը:

Մասնավորապես «Երեխաների տնից» դասախոսները և ուսանողները հեռացան տպավորություններով լի. բոլորը բարձրաձայն կամ լռելյայն  գնահատեցին այդ հաստատությունում իրականացվող հայրենանվեր, հոգատար և անչափ ծանր աշխատանքը:

 

Սեփ. լրատվ.

Back to top